tools:syncthing

This is an old revision of the document!


Syncthing

Syncthing-ը բաց կոդով ֆայլերի համաժամացման ծրագիր է, որը թույլ է տալիս սարքերի միջև ֆայլերը համաժամացնել անմիջականորեն՝ առանց կենտրոնական սերվերի կամ ամպային ծառայության։

Այն ապահովում է տվյալների անվտանգ և ապակենտրոնացված փոխանցում։

  • սարք առ սարք (peer-to-peer) համաժամացում
  • տվյալների կոդավորում փոխանցման ընթացքում
  • իրական ժամանակում թարմացումներ
  • բազմապլատֆորմ աջակցություն
sudo pacman -S syncthing
sudo dnf install syncthing
sudo apt install syncthing
pkg install syncthing

Syncthing-ը գործարկելու համար՝

systemctl --user enable --now syncthing

Այնուհետև բացել վեբ դիտարկիչը և անցնել՝

http://localhost:8384

Երկու սարք համաժամացնելու համար անհրաժեշտ է՝

  1. բացել Syncthing-ի վեբ միջերեսը երկու սարքերի վրա
  2. առաջին սարքի վրա սեղմել «Add Remote Device»
  3. մուտքագրել երկրորդ սարքի Device ID-ն
  4. Device ID-ն գտնվում է «Actions» → «Show ID» բաժնում
  5. երկրորդ սարքի վրա հաստատել կապի հարցումը

Սարքերը կարող են գտնվել նույն ցանցում կամ հասանելի լինել ինտերնետի միջոցով։

Թղթապանակ ավելացնելու համար՝

  1. սեղմել «Add Folder» գլխավոր էջում
  2. մուտքագրել թղթապանակի անունը և ուղին
  3. «Sharing» բաժնում ընտրել սարքը
  4. սեղմել «Save»
  5. երկրորդ սարքի վրա հաստատել հարցումը

Համաժամացման ռեժիմներ՝

  • Send & Receive — ֆայլերն ուղարկվում և ստացվում են
  • Send Only — ֆայլերն միայն ուղարկվում են
  • Receive Only — ֆայլերն միայն ստացվում են
  • ֆայլերի համաժամացում անձնական սարքերի միջև
  • պահուստավորում (backup) առանց ամպային ծառայությունների
  • տվյալների փոխանցում տեղական ցանցում

Syncthing-ը հասանելի է նաև տարբեր համակարգերում, օրինակ՝ TrueNAS SCALE-ում, որտեղ այն կարելի է տեղադրել Apps բաժնի միջոցով։

  • տվյալները փոխանցվում են կոդավորված եղանակով
  • սարքերը նույնականացվում են Device ID-ներով
  • խորհուրդ է տրվում սահմանել վստահելի սարքեր
  • tools/syncthing.1774755427.txt.gz
  • Last modified: 2026/03/29 03:37
  • by yeghia-s