KeePassXC
KeePassXC-ն բաց կոդով, անվճար գաղտնաբառերի կառավարիչ է, որը նախատեսված է անվտանգ կերպով պահպանելու և կառավարելու գաղտնաբառերը։
Այն հասանելի է տարբեր օպերացիոն համակարգերի համար՝ ներառյալ Linux, Windows և macOS։
Հիմնական հնարավորություններ
- գաղտնաբառերի անվտանգ պահպանում
- ուժեղ գաղտնաբառերի գեներացում
- տվյալների կոդավորում (encryption)
- ավտոմատ լրացում (autofill)
Տեղադրում
Arch Linux և Arch-հիմնված համակարգեր
sudo pacman -S keepassxc
Fedora
sudo dnf install keepassxc
Debian / Ubuntu
sudo apt install keepassxc
Կարգավորում
Առաջին անգամ գործարկելիս անհրաժեշտ է ստեղծել նոր տվյալների հիմք (database)՝
- բացել KeePassXC-ն
- ընտրել «Ստեղծել նոր տվյալների հիմք» (Create new database)
- սահմանել հիմնական գաղտնաբառ
- պահպանել ֆայլը ապահով վայրում
Համաժամացում
KeePassXC-ի տվյալների հիմքը կարելի է համաժամացնել տարբեր սարքերի միջև՝ օգտագործելով Syncthing-ը։
Անվտանգության նշումներ
- օգտագործել ուժեղ հիմնական գաղտնաբառ
- պահել տվյալների ֆայլը անվտանգ վայրում
- պարբերաբար կատարել պահուստավորում (backup)