Ցուցադրել էջըՀին տարբերակներՀղվող էջերՎերադառնալ վեր This page is read only. You can view the source, but not change it. Ask your administrator if you think this is wrong. ====== Syncthing ====== Syncthing-ը բաց կոդով ֆայլերի համաժամացման ծրագիր է, որը թույլ է տալիս սարքերի միջև ֆայլերը համաժամացնել անմիջականորեն՝ առանց կենտրոնական սերվերի կամ ամպային ծառայության։ Այն ապահովում է տվյալների անվտանգ և ապակենտրոնացված փոխանցում։ ===== Հիմնական հնարավորություններ ===== * սարք առ սարք (peer-to-peer) համաժամացում * տվյալների կոդավորում փոխանցման ընթացքում * իրական ժամանակում թարմացումներ * բազմապլատֆորմ աջակցություն ===== Տեղադրում ===== ==== Arch Linux / Arch-հիմնված համակարգեր ==== <code> sudo pacman -S syncthing </code> ==== Fedora ==== <code> sudo dnf install syncthing </code> ==== Debian / Ubuntu ==== <code> sudo apt install syncthing </code> ==== FreeBSD ==== <code> pkg install syncthing </code> ===== Գործարկում ===== Syncthing-ը գործարկելու համար՝ <code> systemctl --user enable --now syncthing </code> Այնուհետև բացել վեբ դիտարկիչը և անցնել՝ <code> http://localhost:8384 </code> ===== Սարքի զուգակցում ===== Երկու սարք համաժամացնելու համար անհրաժեշտ է՝ - բացել Syncthing-ի վեբ միջերեսը երկու սարքերի վրա - առաջին սարքի վրա սեղմել «Add Remote Device» - մուտքագրել երկրորդ սարքի Device ID-ն - Device ID-ն գտնվում է «Actions» → «Show ID» բաժնում - երկրորդ սարքի վրա հաստատել կապի հարցումը Սարքերը կարող են գտնվել նույն ցանցում կամ հասանելի լինել ինտերնետի միջոցով։ ===== Թղթապանակի համաժամացում ===== Թղթապանակ ավելացնելու համար՝ - սեղմել «Add Folder» գլխավոր էջում - մուտքագրել թղթապանակի անունը և ուղին - «Sharing» բաժնում ընտրել սարքը - սեղմել «Save» - երկրորդ սարքի վրա հաստատել հարցումը Համաժամացման ռեժիմներ՝ * **Send & Receive** — ֆայլերն ուղարկվում և ստացվում են * **Send Only** — ֆայլերն միայն ուղարկվում են * **Receive Only** — ֆայլերն միայն ստացվում են ===== Օգտագործման օրինակներ ===== * ֆայլերի համաժամացում անձնական սարքերի միջև * պահուստավորում (backup) առանց ամպային ծառայությունների * տվյալների փոխանցում տեղական ցանցում ===== Այլ հարթակներ ===== Syncthing-ը հասանելի է նաև տարբեր համակարգերում, օրինակ՝ TrueNAS SCALE-ում, որտեղ այն կարելի է տեղադրել Apps բաժնի միջոցով։ ===== Անվտանգության նշումներ ===== * տվյալները փոխանցվում են կոդավորված եղանակով * սարքերը նույնականացվում են Device ID-ներով * խորհուրդ է տրվում սահմանել վստահելի սարքեր ===== Տես նաև ===== * [[tools:keepassxc|KeePassXC]] * [[fundamentals:open_source|Բաց կոդ]] * [[fundamentals:operating_system|Օպերացիոն համակարգ]] tools/syncthing.txt Last modified: 2026/04/05 00:15by yeghia-s