tools:syncthing

This is an old revision of the document!


Syncthing

Syncthing-ը բաց կոդով ֆայլերի համաժամացման ծրագիր է։ Այն համաժամացնում է ֆայլերը սարքերի միջև անմիջականորեն՝ առանց կենտրոնական սերվերի կամ ամպային ծառայության։

sudo pacman -S syncthing
sudo dnf install syncthing
sudo apt install syncthing
pkg install syncthing

Syncthing-ը գործարկելու համար՝

systemctl --user enable --now syncthing

Այնուհետև բացել բրաուզերը և անցնել՝

http://localhost:8384

Երկու սարք համաժամացնելու համար անհրաժեշտ է՝

  1. Բացել Syncthing-ի վեբ միջերեսը երկու սարքերի վրա
  2. Առաջին սարքի վրա սեղմել «Add Remote Device»
  3. Մուտքագրել երկրորդ սարքի Device ID-ն
  4. Device ID-ն գտնվում է «Actions» → «Show ID» բաժնում
  5. Երկրորդ սարքի վրա հաստատել կապի հարցումը

Երկու սարքերը պետք է գտնվեն նույն ցանցում կամ հասանելի լինեն ինտերնետի միջոցով։

Թղթապանակ ավելացնելու համար՝

  1. Սեղմել «Add Folder» գլխավոր էջում
  2. Մուտքագրել թղթապանակի անունը և ուղին
  3. «Sharing» բաժնում ընտրել սարքը, որի հետ կհամաժամացվի
  4. Սեղմել «Save»
  5. Երկրորդ սարքի վրա հաստատել թղթապանակի հարցումը

Կարելի է ընտրել համաժամացման տեսակը՝

  • Send & Receive — ֆայլերն ուղարկվում և ստացվում են
  • Send Only — ֆայլերն միայն ուղարկվում են
  • Receive Only — ֆայլերն միայն ստացվում են

TrueNAS SCALE-ում Syncthing-ը կարելի է տեղադրել Apps բաժնի միջոցով։ Տեղադրելուց հետո կարելի է մուտք գործել վեբ միջերես TrueNAS-ի IP հասցեով։

  • tools/syncthing.1774752772.txt.gz
  • Last modified: 2026/03/29 02:52
  • by yeghia-s