This is an old revision of the document!
Օպերացիոն համակարգ
Օպերացիոն համակարգը (ՕՀ) ծրագիր է, որը կառավարում է համակարգչի սարքաշարը և ծրագրային ապահովումը։ Այն հիմք է հանդիսանում մյուս բոլոր ծրագրերի համար։
Գործառույթներ
Օպերացիոն համակարգն իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները՝
- Կառավարում է պրոցեսորի, հիշողության և սկավառակների օգտագործումը
- Ապահովում է ֆայլային համակարգ
- Կառավարում է ցանցային կապերը
- Ապահովում է անվտանգություն և մուտքի վերահսկում
- Հնարավորություն է տալիս ծրագրերին աշխատել միաժամանակ
Տեսակներ
Linux
linux-ը բաց կոդով օպերացիոն համակարգ է, որն օգտագործվում է սերվերների, աշխատասեղանային համակարգիչների և բջջային սարքերի վրա։
FreeBSD
freebsd-ն բաց կոդով օպերացիոն համակարգ է, որն հայտնի է իր կայունությամբ և անվտանգությամբ։
Windows
Windows-ը Microsoft ընկերության կողմից մշակված օպերացիոն համակարգ է։
macOS
macOS-ը Apple ընկերության կողմից մշակված օպերացիոն համակարգ է, օգտագործվում է Apple համակարգիչների վրա: