====== Syncthing ====== Syncthing-ը բաց կոդով ֆայլերի համաժամացման ծրագիր է, որը թույլ է տալիս սարքերի միջև ֆայլերը համաժամացնել անմիջականորեն՝ առանց կենտրոնական սերվերի կամ ամպային ծառայության։ Այն ապահովում է տվյալների անվտանգ և ապակենտրոնացված փոխանցում։ ===== Հիմնական հնարավորություններ ===== * սարք առ սարք (peer-to-peer) համաժամացում * տվյալների կոդավորում փոխանցման ընթացքում * իրական ժամանակում թարմացումներ * բազմապլատֆորմ աջակցություն ===== Տեղադրում ===== ==== Arch Linux / Arch-հիմնված համակարգեր ==== sudo pacman -S syncthing ==== Fedora ==== sudo dnf install syncthing ==== Debian / Ubuntu ==== sudo apt install syncthing ==== FreeBSD ==== pkg install syncthing ===== Գործարկում ===== Syncthing-ը գործարկելու համար՝ systemctl --user enable --now syncthing Այնուհետև բացել վեբ դիտարկիչը և անցնել՝ http://localhost:8384 ===== Սարքի զուգակցում ===== Երկու սարք համաժամացնելու համար անհրաժեշտ է՝ - բացել Syncthing-ի վեբ միջերեսը երկու սարքերի վրա - առաջին սարքի վրա սեղմել «Add Remote Device» - մուտքագրել երկրորդ սարքի Device ID-ն - Device ID-ն գտնվում է «Actions» → «Show ID» բաժնում - երկրորդ սարքի վրա հաստատել կապի հարցումը Սարքերը կարող են գտնվել նույն ցանցում կամ հասանելի լինել ինտերնետի միջոցով։ ===== Թղթապանակի համաժամացում ===== Թղթապանակ ավելացնելու համար՝ - սեղմել «Add Folder» գլխավոր էջում - մուտքագրել թղթապանակի անունը և ուղին - «Sharing» բաժնում ընտրել սարքը - սեղմել «Save» - երկրորդ սարքի վրա հաստատել հարցումը Համաժամացման ռեժիմներ՝ * **Send & Receive** — ֆայլերն ուղարկվում և ստացվում են * **Send Only** — ֆայլերն միայն ուղարկվում են * **Receive Only** — ֆայլերն միայն ստացվում են ===== Օգտագործման օրինակներ ===== * ֆայլերի համաժամացում անձնական սարքերի միջև * պահուստավորում (backup) առանց ամպային ծառայությունների * տվյալների փոխանցում տեղական ցանցում ===== Այլ հարթակներ ===== Syncthing-ը հասանելի է նաև տարբեր համակարգերում, օրինակ՝ TrueNAS SCALE-ում, որտեղ այն կարելի է տեղադրել Apps բաժնի միջոցով։ ===== Անվտանգության նշումներ ===== * տվյալները փոխանցվում են կոդավորված եղանակով * սարքերը նույնականացվում են Device ID-ներով * խորհուրդ է տրվում սահմանել վստահելի սարքեր ===== Տես նաև ===== * [[tools:keepassxc|KeePassXC]] * [[fundamentals:open_source|Բաց կոդ]] * [[fundamentals:operating_system|Օպերացիոն համակարգ]]